Վարդան Օսկանյանը երախտագիտություն է հայտնել բարոնուհի Քոքսին ԼՂՀ միջազգային ճանաչման գործում ցուցաբերած ջանքերի համար

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 10-ին ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն ընդունեց Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ բարոնուհի Քերոլայն Քոքսի գլխավորած պատվիրակությանը, ով սեպտեմբերի 7-ին մասնակցել էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նորընտիր նախագահ Բակո Սահակյանի պաշտոնամուտի արարողությանը: Շնորհակալություն հայտնելով բարոնուհի Քոքսին Լեռնային Ղարաբաղի միջազգային ճանաչման գործում տարիների ընթացքում ցուցաբերած ջանքերի համար` Վ. Օսկանյանը ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնայնությունները, ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորման ներկայիս ընթացքը: Հյուրերի խնդրանքով նախարար Օսկանյանը համառոտ ներկայացրեց հայ-թուրքական հարաբերությունների վիճակը, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ ՀՀ արտաքին գերատեսչության մոտեցումները: Մեծ Բրիտանիայի պատվիրակության կազմում էր նաեւ ՄԲ Լորդերի պալատի անդամ Սըր Դեվիթ Ալթոնը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---