ԶԼՄ-ներ. ԻՊ-ն ստանձնել է իսրայելյան Էյլաթի ուղղությամբ հրթիռների արձակման պատասխանատվությունը 9 փետրվարի 2017 - 12:09 AMT PanARMENIAN.Net - Ահաբեկչական «Իսլամական պետությունը» ստանձնել է իսրայելյան Էյլաթ հանգստավայրի ուղղությամբ հրթիռների արձակման պատասխանատվությունը: Ըստ Jerusalem Post-ի, «Իսլամական պետության» խմբավորումներից մեկը հայտարարել է, որ 7 հրթիռ է արձակել եգիպտական Սինայից, որից 1-ը հասել է Իսրայելի տարածք, հայտնում է ՌԲԿ-ն: Ավելի վաղ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունը հայտարարել էր, որ իսրայելյան ՀՕՊ ուժերը կասեցրել են հրթիռներից մեկը: Հրթիռակոծման ժամանակ ակտիվացել են օդային տագնապի ազդանշաններն Էյլաթում և արվարձաններում: Զոհերի և տուժածների մասին տվյալներ չկան: Էյլաթն Իսրայելի ամենահարավային քաղաքն է, որտեղ Կարմիր ծովի ափին հազարավոր զբոսաշրջիկներ են հանգստանում աշխարհի տարբեր երկրներից: Քաղաքը բազմիցս է հրթիռակոծվել սահմանակից Եգիպտոսից, որտեղ գործում են ծայրահեղական իսլամիստների խմբավորումներ: Մինչ օրս բոլոր հրթիռակոծություններն անցել են առանց զոհերի և նյութական վնասի: Ուշագրավ Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Ամենաընթերցվողը բաժնում | Աբրահամյան․ 2023թ. ընթացքում Ադրբեջանը հնարավորություն է ստացել բավականին լուրջ առավելություն ստանալ ռազմավարական առումով Նրա խոսքով՝ Ադրբեջանը բավականին ագրեսիվ քաղաքականություն էր վարում ՀՀ-ի նկատմամբ Օրգանական քիմիայի ինստիտուտի հարևանությամբ շինարարությունը դադարեցվել է Համապատասխան արձանագրություն է կազմվել իրավախախտում իրականացրած ընկերության նկատմամբ ՀՀ-ն չի միացել ԵԽ արդարադատության նախարարների՝ Ուկրաինային առնչվող հռչակագրին Հռչակագրով նախարարները ողջունել են Ուկրաինայի կողմից Հռոմի ստատուտի վավերացման գործընթացը ՀՀ կայցելի Լյուքսեմբուրգի փոխվարչապետը․ Նա կմասնակցի Yerevan Dialogue համաժողովին Նա կհանդիպի նաև Միրզոյանի հետ |