Բաքուն բողոք չի ներկայացրել Մոսկվային` Վրաստանի ռուսական ռազմակայանների գույքը Հայաստան տեղափոխելու առիթով

PanARMENIAN.Net - Ադրբեջանը պաշտոնական բողոք չի ներկայացրել ՌԴ պաշտպանության նախարարությանը` Վրաստանի ռուսական ռազմակայանների գույքն ու տեխնիկան Գյումրի (Հայաստան) տեղափոխելու վերաբերյալ: Այդ մասին հայտարարել է ՌԴ Զինված ուժերի ցամաքային զորքերի լրատվության եւ հասարակական կապերի ծառայության պետի պաշտոնակատար, գնդապետ Գերման Ժիտենեւը, հաղորդում է Կովկաս-Պրեսը: «Վրաստանի տարածքից դեպի Հայաստան եւ Ռուսաստան ռուսական ռազմակայնների դուրսբերումը սկսելուց ի վեր Վրաստանից, Ադրբեջանից կամ Հայաստանից այդ առիթով` կարգի կամ ժամկետների վերաբերյալ որեւէ բողոք կամ հայց չի ստացվել:



Ժիտենեւի խոսքերով, ռուսական ցամաքային զորքերը Վրաստանից դուրս են բերում սպառազինությունն ու տեխնիկան, տեղափոխելով Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայան Անդրկովկասում ռուսական զորքերի խմբավորման գույքի դուրսբերման ծրագրին համաձայն, որը համաձայնեցված է բոլոր շահագրգիռ կողմերի հետ:



«Ռուսաստանը կատարում է իր բոլոր ստանձնած պարտավորությունները Վրաստանի տարածքից 12-րդ ռազմակայանը դուրս բերելու վերաբերյալ»,-ասել է գնդապետը:



Նրա խոսքերով, ընդամենը 2007 թվականին Գյումրու ռուսական ռազմակայանի հագեցման նպատակով նախատեսվում է տեղափոխել 161 միավոր սպառազինություն եւ ռազմական տեխնիկա:



Հայաստան հիմնականում ներմուծվում է ավտոմոբիլային անիվային տեխնիկա` 109 միավոր, բացի այդ, 102-րդ ռազմակայան կտեղափոխվեն վեց միավոր զրահատանկային տեխնիկա, հինգ միավոր հրթիռա-հրաձգային սպառազինություն եւ 41 հատ տրակտոր, էքսկավատոր եւ այլ տեխնիկա, նշել է ցամաքային զորքերի ներկայացուցիչը:



Ժիտենեւը նշել է, որ Վրաստանից Գյումրու ռուսական ռազմակայան արդեն տեղափոխվել է 117 միավոր սպառազինություն եւ տեխնիկա, նոյեմբերին այնտեղ կուղարկվի ռուսական տեխնիկայով հերթական զինվորական շարասյունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---