ՀՀ փոխոստիկանապետի այցը Բելառուս չեղարկվել է

ՀՀ փոխոստիկանապետի այցը Բելառուս չեղարկվել է

PanARMENIAN.Net - ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանի այցը Բելառուս չեղյալ է համարվել:

Համապատասխան որոշումը ստորագրել է վարչապետ Կարեն Կարապետյանը:

Որոշման մեջ մասնավորապես ասվում է. «Համաձայն «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 75-րդ հոդվածի 1-ին մասի` չեղյալ ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2017 թվականի փետրվարի 7-ի «Վարդան Եղիազարյանին Բելառուսի Հանրապետություն գործուղելու մասին» N 105-Ա որոշումը»:

Վերջին օրերին որոշակի լարվածություն է առաջացել ՀՀ և Բելառուսի միջև կապված Ադրբեջանի հարցումով Մինսկում ձերբակալված և այնուհետեև Բաքվին արտահանձնված ռուսաստանցի բլոգել Ալեքսանդր Լապշինի գործի հետ:

Իշխող Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն, անդրադառնալով ռուսաստանցի բլոգեր Ալեքսանդր Լապշինի արտահանձնմանը Բաքվին, փետրվարի 8-ին հայտարարել է, որ պետք է պահանջել, որ Բելառուսը դադարեցնի անդամակցությունը ՀԱՊԿ-ին:

Բելառուսի ԱԳՆ ի պատասխան հայտարարել է, որ Բելառուսին ՀԱՊԿ-ից հեռացնելու վերաբերյալ հայ խորհրդարանականների առաջարկը «զուրկ է իրավաբանական հիմքից»:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---