9 փետրվարի 2017 - 18:47 AMT
Խաչատրյանական «Սպարտակը» հայ արտիստների կատարմամբ` Բելգիայում

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի կորդեբալետի 21 հոգանոց արտիստական խումբը մասնակցել է Բելգիայում կայացած Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետային ներկայացման առաջնախաղին:

«Սպարտակի» խորեոգրաֆն է հանրահայտ Յուրի Գրիգորովիչը, հայտնում է Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը:

Բելգիական լրատվամիջոցներն առանձնահատուկ ուշադրություն են դարձրել բալետային ներկայացմանը:

«Սպարտակը» Արամ Խաչատրյանի բալետն է՝ գրված 1954-ին, լիբրետոն՝ Նիկոլայ Վոլկովի։ Առաջին անգամ բեմադրվել է 1956 թվականի դեկտեմբերի 27-ին Լենինգրադի Մարիինյան օպերայի և բալետի թատրոնում։ Լիբրետոյի հիմք է ծառայել Ռաֆաելլո Ջովանյոլիի «Սպարտակ» վեպը։