Ֆրանսիայում Հայաստանի տարվա լուրջ քաղաքական նշանակությունն արդեն զգացվում է

PanARMENIAN.Net - Հայաստանի Ազգային պատկերասրահում սեպտեմբերի 12-ից կգործի «Սուրբ Հայաստան` վերադարձ տուն» ցուցահանդեսը, որը կտեւի մինչեւ նոյեմբերի 30-ը: Թանգարանում կցուցադրվեն «Սուրբ Հայաստան» ցուցահանդեսի բոլոր ցուցանմուշները, որոնք ցուցադրվել են Լուվրում: Ցուցադրությունն ընդգրկում է հայկական մշակույթի շուրջ 200 գլուգործոցներ, որոնք պահվում են Սուրբ Էջմիածնում, Հայաստանի պատմության թանգարանում եւ հնագույն ձեռագրերի ինստիտուտ-թանգարան Մատենադարանում, այդ թվում նաեւ 32 խաչքարեր:



Սեպտեմբերի 11-ին ցուցահանդեսն այցելել են Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը, Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը, արտգործնախարար Վարդան Օսկանյանը, պաշտոնատար այլ անձինք: Ցուցանմուշներին ծանոթանալուց հետո Հայաստանի Ազգային պատկերասրահում տեղի ունեցավ Ֆրանսիայիում Հայաստանի տարվա համակարգող պետական հանձնաժողովի վերջին նիստը: Ըստ Սերժ Սարգսյանի, մեկ տարվա ընթացքում Ֆրանսիայի ավելի քան 160 քաղաքներում անց է կացվել շուրջ 850 միջոցառում, մասնավորապես, մի շարք նախագծեր քաղաքական, տնտեսական, մշակութային ոլորտներում: Առաջին անգամ միաժամանակ ցուցադրվել են հայկական մշակույթի 200 ցուցանմուշներ: Լուվրում «Սուրբ Հայաստան» ցուցահանդեսի շրջանակներում ցուցադրված խաչքարներին ծանոթացել է շուրջ 2,5 մլն մարդ: Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանի խոսքերով, Ֆրանսիայում Հայաստանի տարվա անցկացումը բացի մշակութայինից եւ ճանաչողականից ունեցավ նաեւ լուրջ քաղաքական նշանակություն, «եւ արդեն զգացվում է այդ ազդեցությունը»:



Իր հերթին Հայաստանի նախագահի օգնական, Ֆրանսիայում Հայաստանի տարվա համակարգող Վիգեն Սարգսյանը նշել է, որ Ֆրանսիայում Հայաստանի տարվա հաջողությունը գերազանցեց բոլոր ակնկալիքները: Նիստի ավարտին Ֆրանսիայում Հայաստանի տարվա մի շարք հովանավորներ եւ կազմակերպիչներ արժանացան Անանիա Շիրակացու անվան մեդալների, պարգեւատրվեցին Հայաստանի նախագահի շնորհակալագրերով, ինչպես նաեւ Հայաստանի վարչապետի մեդալներով, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---