Հայոց բանակը իրոք հանդիսանում է ամենամարտունակներից մեկը ԱՊՀ-ում

PanARMENIAN.Net - Հայկական զինված ուժերը իրոք հանդիսանում են ամենամարտունակներից մեկը ԱՊՀ-ում: Այդ մասին «Կովկասի ռազմականացում» կոնֆերանսին Երեւանում հայտարարել է Հայաստանի խորհրդարանի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի հարցով մշտական հանձնաժողովի նախագահ Արթուր Աղաբեկյանը: «Ղարաբաղում ռազմական գործողությունների ավարտից հետո 1994 թվականին մեր բանակը մնում է ամենազորեղը տարածաշրջանում: Մարտունակությունը որոշվում է ոչ միայն սպառազինության քանակով, այլեւ անձնակազմի պատրաստվածությամբ, որը կարող է ոչ միայն հարձակվել, այլեւ պաշտպանվել: Հայաստանի սահմանը հուսալի պաշտպանության տակ է, եւ բանակը ամեն պահի պատրաստ է ետ մղում տալ թշնամուն»,- ընդգծել է Աղաբեկյանը:



Խոսելով բանակի բարեփոխումների մասին` Աղաբեկյանը նշել է անհրաժեշտությունը զինված ուժերի մարտունակությունը մեծացնելու գործում: «Հայկական բանակը մշտապես պետք է պատրաստ լինի այնքան ժամանակ, քանի դեռ չի կարգավորվել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը»,- ասել է նա` հավելելով, որ խնդրի կարգավորումը հնարավոր է բացառապես խաղաղ ճանապարհով: Միեւնույն ժամանակ, Աղաբեկյանը գտնում է, որ չարժէ հույս դնել արտաքին օգնության վրա: «Մենք չենք պատրաստվում սպասել, մինչեւ ինչ-որ մեկը գա եւ մեր բանակը ժամանակակից ռազմական միավոր դարձնի: Չէ որ բանակը չի կարող գնալ Վրաստանի ճանապարհով, որի խաղաղապահ կոնտինգենտը Իրաքում ամբողջությամբ գտնվում է ամերիկացիների ապահովման ներքո: Ոչ մի նոր սպառազինություն եւ մեծ ռազմական բյուջե չեն կարող մարտունակ բանակ ստեղծել, դրա համար հստակ ռազմական դոկտրին է պետք եւ պատրաստված, կարգապահ անձնակազմ»,- ընդգծել է Արթուր Աղաբեկյանը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---