Հայտարարություններն այն մասին, որ հայկական բանակում Իրանի քաղաքացիներ են ծառայում, պարզապես անհեթեթություն է

PanARMENIAN.Net - «Այսօրվա դրությամբ, ես հնարավորություն չեմ տեսնում, որպեսզի Ադրբեջանը ռազմական գործողություններ սկսի, սակայն` որպես պաշտպանության նախարար, ես պատրաստ եմ ռազմական գործողություններին ցանկացած պահի»,- հայտարարել է Հայատանի պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը, մեկնաբանելով հարցն այն մասին, թե արդյոք վերջին շրջանում ադրբեջանական մամուլի նյութերը նախապատրաստական փուլ կամ արդարացում չեն հանդիսանում ռազմական գործողությունները վերսկսկելու համար:



Նրա խոսքերով, սահմանին առկա լարվածության մակարդակը, որի մասին հայտարարում է Բաքուն, իրականությանը չի համապատասխանում: «Եթե նրանք ցանկանում են բացառել սահմանին ժամանակ առ ժամանակ հնչող կրակոցները, ես նրանց խորհուրդ եմ տալիս վերահսկել սեփական անձնակազմը, եւ արգելել նրանց կրակ բացել, քանի որ, երբ կրակում են ադրբեջանական կողմից, մերոնք հավասարազոր պատասխան են տալիս»,- նկատել է նա, հավելելով, որ ցանկացած պահի բանակը պատրաստ է ետ մղել ցակացած վտանգ ու պաշտպանել Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը: Ընդհանուր առմամբ, նախարարի գնահատակններով, ԶԼՄ-ներում նման հրապարկումների առկայությունը, զուտ ներքին սպառողի համար նախատեսված ադրբեջանական պրոպագանդայի արդյունք է:



Մեկնաբանելով տեղեկատվությունը հայկական բանակում Իրանի քաղաքացիների առկայության մասին` Հարությունյանը նկատել է, որ դա եւս Բաքվի պրոպագանդայի ձեւերից մեկն է, նկատելով, որ նման հայտարարությունները բացարձակապես աբսուրադյին են, հաղորդում է Regnum-ը:



Նշենք, որ Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւը երկուշաբթի լրագրողներին հայտարարել է, որ «Բաքուն դիվանագիտական խողովակներով ստուգում է հայկական բանակում Իրանի քաղաքացիների ծառայության մասին առկա տեղեկատվությունը»:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---