10 փետրվարի 2017 - 11:08 AMT
Սպիտակ տունը քննում է այլ երկրների նախագահների հետ Թրամփի հեռախոսազրույցների արտահոսքը

ԱՄՆ վարչակազմը քննում է, թե ինչպես են մամուլում տեղեկություններ հայտնվում Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցների մասին այլ երկրների ղեկավարների հետ: Այդ մասին հայտարարել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Շոն Սփայսերը:

«Մենք ուսումնասիրում ենք իրավիճակը, այն տագնապալի է»,-ասել է Սփայսերը: Ըստ նրա, «արտահոսքը որոշ դեպքերում գործող կանոնների ու օրենքների ակնհայտ խախտում է», հայտնում է, հայտնում է ՌԻԱ Նովոստին The Hill-ի վրա հղումով:

Սպիտակ տան ներկայացուցիչը չի ճշտել, թե ինչ տիպի հետաքննություն է անցկացվում: Միևնույն ժամանակ նա նշել է, որ ԱՄՆ նախագահն անձամբ շատ է մտահոգված այս իրավիճակով: «Անաշուշտ, նա մտահոգված է: Այն փաստը, որ նա չի կարողանում հեռախոսազրույցներ ունենալ առանց արտահոսքի, մտավախություններ է առաջացնում»,-ասել է նա:

Ավելի վաղ Reuters գործակալությունը հայտնել էր, որ ՌԴ նախագահի հետ հեռախոսազրույցում Թրամփն անհաջող է անվանել Հարձակողական սպառազինությունների կրճատման մասին ՀՍԿ-3 պայմանագիրը: Ճեպազրույցի ժամանակ Սփայսերը հրաժարվել էր քննարկել թեման` նշելով, որ դա մասնավոր զրույց է եղել:

Բացի այդ, ԶԼՄ-ները հայտնել էին, որ Թրամփը կոշտ է խոսել Ավստրալիայի վարչապետի և Մեքսիկայի նախագահի հետ: Ավելի ուշ Սպիտակ տունը հերքեց այդ տեղեկությունները: