Մերձդնեստրի ԱԳՆ. Միջազգային հանրությունը դժվար թե շահագրգռված է տեղային պատրազմներում սեւծովյան տարածաշրջանում

PanARMENIAN.Net - «Այն փաստը, որ այսպես կոչված «սառեցված հակամարտությունները» ԱՊՀ-ում փորձում են կարգավորել առանց հակամարտության բոլոր կողմերի մասնակցության եւ կարծիքը հաշբի առնելու, չի կարող չանհանգստացնել: Մենք հասկանում ենք, որ նախկին մետրոպոլիաները ինքնորոշված պետությունների հարցով փորձում են իրենց տեսակետը փաթաթել միջազգային հանրությանը»,- հայտարարել է Մերձդնեստրի առաջին փոխարտգործնախարար Վլադիմիր Յաստրեբչակը` մեկնաբանելով ՎՈՒԱՄ երկրների մտադրությունը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի քննարկմանը ներկայացնելու «սառեցված հակամարտությունների մասին» բանաձեւ: Նրա խոսքերով, նրանց նպատակն է` օգտագրծել ՄԱԿ-ի աջակցությունը, անգամ ՄԱԿ-ի պատժամիջոցներ կիրառելը եւ ռազմական գործողություններ անցկացնելու մանդատ ստանալը: «Սակայն հարցի նման ձեւակերպումը, նույնիսկ եթե այն հնչեցվի ՄԱԿ-ի մակարդակով, բնական է, չի կարող աջակցել արդարացի կարգավորմանը մեր երկրներում: Չի կարելի մոռանալ Մերձդնեստրի, Հարավային Օսիայի, Աբխազիայի եւ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդների կամքի մասին, որն արտահայտվել է համաժողովրդական հանրաքվեների միջոցով, վտանգավոր է դրանք հաշվի չառնել: Հակամարտությունների փոխանցումը «թեժ» փուլ ձեռնտու չէ ոչ Եվրամիությանը, ոչ Ռուսաստանին, ոչ էլ ՎՈՒԱՄ պետություններին: Մենք չենք հավատում, որ միջազգային հանրության մասնակիցները շահագրգռված են մի շարք տեղային պատերազմներում սեւծովյան տարածաշրջանում»,- նշել է նա:



«Միեւնույն ժամանակ, մենք դրական ենք համարում ԱՊՀ տարածքում հակամարտությունների քննարկումը մեկ փաթեթով ներկայացնելու տենդենցը: Ինչ մակարդակով էլ այդ հարցերը քննարկվեն, մեր պետություններին հեշտ կլինի պաշտպանել մեր դիրքերը համատեղ: Մերձդնեստրը, Աբխազիան եւ Հարավային Օսիան արդեն միավորել են իրենց ջանքերը «Հանուն ժողովրդարավրության եւ ժողովուրդների իրավունքների» միության շրջանակներում: 2006 թվականի վերջում արձանագրվեց առաջին հաջողությունը. երբ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի օրակարգում ընդգրկվեց ՎՈՒԱՄ երկրների բանաձեւի նախագիծը «սառեցված» հակամարտությունների հարցով, Միության պետությունները համատեղ ուղերձ են հղել ՄԱԿ: Մեր խնդրանքով, ՄԱԿ-ում Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչը Միության պետությունների դիրքորոշումը հասցրեց ՄԱԿ-ի բոլոր անդամ երկրներին: ՎՈՒԱՄ ներկայացուիչները չդիմեցին «սառեցված հակամարտությունների» խնդրի բաց քննարկմանը եւ իրենց նախագծի քննարկումը 61-րդ նիստից տեղափոխեցին 62-րդ: Մենք հուսով ենք, որ այսօր եւս մենք կկարողանանք մեր դիրքորոշման մասին հայտնել եւ թույլ չտալ «սառեցված հակամարտությունների» խնդրի կողմնապահ քննարկում»,- ասվում է Վլադիմիր Յաստրեբչակի հայտարարության մեջ, տեղակայված ՄՄՀ ԱԳՆ կայքում:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---