11 սեպտեմբերի 2007 - 19:19 AMT
ԵԱՀԿ Գլխավոր քարտուղար. Քոչարյան-Ալիեւ հանդիպումը կարող է կազմակերպվել ընթցիկ տարվա վերջում
Մինսկի խմբի համանախագահները մտադիր են բոլոր ջանքերը ներդնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի առաջընթացին աջակցելու համար: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Մարկ Պերեն դե Բրիշամբոն: Նա հիշեցրել է, որ հուլիսին Փարիզում կայացել է հանդիպում Հայաստանի արտգործնախարարի, իսկ օգոտսոսին ծրագրվում էր հանդիպում անցկացնել Ադրբեջանի արտգործնախարարի հետ: Համանախագահները շարունակելու են իրենց դիվանագիտությունը տարածաշրջանում Ալիեւի եւ Քոչարյանի այլ հանդիպում կազմակերպելու հնարավորություններ դիտարկելու հարցով, հնարավոր է այդ հանդիպումը կայանա նույնիսկ տարեվերջում, նշել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը:

Ընդ որում, Մարկ Պերեն դե Բրիշամբոն հավելել է, որ ԵԱՀԿ-ն շարունակում է հետեւել Հայաստանի եւ Ադրբեջանի շփման գծի եւ սահմանի վրա առկա իրադրությանը: Մոնիթորինգը անհրաժեշտ է վստահության եւ կողմերի միջեւ լարվածության թուլացման համար, հաղորդում է Թրենդը: