Սեպտեմբերի 24-ին Հայաստան է ժամանելու Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսը

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 24-ին Հայաստան է ժամանելու Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսը: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղար Վլադիմիր Կարապետյանը: Հանրապետության ղեկավարության հետ Ռ. Սիմոնսի հանդիպումների ընթացքում քննարկվելու են Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (ԱԳԳԾ) իրագործման, ՀՀ-ի եւ Հյուսիսատլանտյան Դաշինքի համագործակցության հարցերը, ինչպես նաեւ Հայաստանի մասնակցությունը ՆԱՏՕ-ի խաղաղապահ եւ այլ ծրագրերում:
 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---