Վախճանվել է Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Յան Պորտերֆիլդը

PanARMENIAN.Net - Երեկ ուշ երեկոյան 61 տարեկանում վախճանվել է Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Յան Պորտերֆիլդը: Շոտլանդացի մասնագետը, որը շատ սիրված էր հայ ֆուտբոլասերների կողմից, այդպես էլ չկարողացավ հաղթահարել հաստաղիքի քաղցկեղը:



Պորտերֆիլդը, ով նախկինում աշխատել է Լոնդոնի «Չելսիում», գլխավորեց Հայաստանի հավաքականը 2006 թվականին: Նրա ղեկավարության հայկական թիմը ցույց էր տալիս փայլուն եւ որակյալ ֆուտբոլ: Դա հաստատում են Հայաստանի հավաքականի վերջին երեք խաղերը Եվրոպա-2008 առաջնության ընտրական փուլում: Պորտերֆիլդի թիմը հունիսի 2-ին հաղթեց Ղազախստանին իր իսկ դաշտում, իսկ չորս օր անց արդեն հարազատ դաշտում պարտության մատնեց խմբի առաջատար Լեհաստանին 1:0 հաշվով: Հայաստանի հավաքականի մարզիչի կարգավիճակում Պորտերֆիլդի համար վերջին մենամարտն եղավ հայկական թիմի հանդիպումը պորտուգալացիների հետ, որը տեղի ունեցավ օգոստոսի 22-ին: Չնայած վատ ինքնազգացողությանը, նա լքել էր Լոնդոնի հիվանդանոցը եւ ժամանել էր Երեւան: Նրա սաները չհիասթափեցրին, ոչ ոքի խաղալով մոլորակի ամենաուժեղ թիմերից մեկի հետ:



Այսօր, սեպտեմբերի 12-ին Հայաստանի ֆուտբոլի հավաքականը Մալթայում ընկերական խաղ է անցկացնում տեղի հավաքականի հետ: Հայ ֆուտբոլիստները դաշտ դուրս կգան սգո թեւկապներով, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---