«Համախմբումը» դատապարտում է «հաց բերողի» կալանավորումը

«Համախմբումը» դատապարտում է «հաց բերողի» կալանավորումը

PanARMENIAN.Net - «Համախմբում» կուսակցությունը հանդես է եկել «Սասնա ծռեր» զինված խմբին սնունդ մատակարարած Արթուր Սարգսյանին կալանավորելու որոշման դատապարտումով:

Փետրվարի 9-ին կրկին կալանավորվել է Արթուր Սարգսյանը, որը հանրությանը հայտնի է «հաց բերող» անունով: ՊՊԾ գնդի գրավման օրերին զինված խմբին սնունդ մատակարարած Սարգսյանը ձերբակալվել էր 2016-ի օգոստոսի սկզբին և ազատ արձակվել տարեվերջին:

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանն անմիջապես կապվել է փաստաբան Տիգրան Եգորյանի հետ և պատրաստակամություն հայտնել «Համախմբում» կուսակցության անդամներ, ԱԺ հինգ պատգամավորի անունից հանդես գալ որպես անձնական երաշխավորներ կալանքը խափանման միջոց չկիրառելու համար:

«Մենք խստորեն դատապարտում ենք դատարանի որոշումը՝ այն համարելով անընդունելի և անմարդկային: Կոչ ենք անում ԱԺ պատգամավորներին, իրավապաշտպան կազմակերպություններին ուշադրության կենտրոնում պահել խնդիրը», - ասված է կուսակցության հայտարարության մեջ:

Հայտարարությունը ստորագրել են. ԱԺ պատգամավորներ՝ Վարդան Օսկանյանը, Էլինար Վարդանյանը, Ստեփան Մարգարյանը, Վահե Հովհաննիսյանը, Հայկ Խաչատրյանը:

«Սասնա ծռեր» զինված խմբի անդամներին սնունդ հասցրած Արթուր Սարգսյանի մեղադրանքը վերաորակավորվել է: Նա այժմ մեղադրվում է զինված խմբի անդամներին օժանդակելու մեջ: Մինչև այդ Սարգսյանը մեղադրվում էր պատանդ վերցնելու, շենք, շինություններ զավթելու և ապօրինի զենք կրելու համար, ինչպես և խմբի մյուս անդամները։

Սարգսյանը հուլիսի 26-ին՝ ճեղքելով ոստիկանական պատնեշները սեփական մեքենայով սնունդ էր հացրել ՊՊԾ գնդի զավթած տարանք և միացել «Սասնա ծռերին»:

Կարդացեք նաև՝ ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են հացադուլ սկսած «հաց բերողին»

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---