Ֆիլիպիններում 6.7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

Ֆիլիպիններում 6.7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

PanARMENIAN.Net - Ֆիլիպիններում 6.7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: Reuters-ի հաղորդմամբ, աղետի հետևանքով զոհվել է 15 մարդ, վիրավորվել ավելի քան 100 մարդ: Նշվում է, որ վերջին հարյուր տարվա ընթացքում սա Ֆիլիպինների հարավում տեղի ունեցած ամենաուժեղ երկրաշարժն է:

Երկրաշարժի օջախը գտնվել է 10 կմ խորության վրա, գրանցվել է 89 ստորգետնյա ցնցում: Տասնյակ տներ ավերվել են, վնասվել են էլեկտրագծերը:

Իրականացվում են որոնողական աշխատանքեր: Սեյսմոլոգները չեն բացառում, որ ցնցումները կարող են շարունակվել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---