Լավրով. Իրավիճակը բարենպաստ է սիրիական ճգնաժամի կարգավորման համար11 փետրվարի 2017 - 11:24 AMT PanARMENIAN.Net - Դեռ վաղ է խոսել Սիրիայի հարցում բեկման մասին, բայց իրավիճակն այժմ շատ ավելի բարենպաստ է ճգնաժամի կարգավորման համար: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: «Մենք մի իրավիճակում ենք, երբ…բեկման մասին չեմ խոսի, բայց այն շատ ավելի բարենպաստ է ճգնաժամի գործնական կարգավորման համար»,-հայտարարել է Լավրովը ՆՏՎ հեռուստատեսության եթերում, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Նախարարը հիշեցրել է, որ «նման իրավիճակ էր նաև նախորդ տարվա սեպտեմբերին, սակայն ամերիկացիները չկարողացան իրականացնել արդեն համաձայնեցված պայմանավորվածությունը: «Դա մեկ անգամ ևս հաստատեց, որ Օբամայի վարչակազմը ունակ չէր պայմանավորվածությունները կատարելու, քանի որ բազում հարցեր կային, որոնց վերաբերյալ պայմանավորվել ենք, իսկ հետո նրանք ոչինչ անել չեն կարողացել: Մենք հասկացանք, որ պետք է ինչ-որ գործողությունների դիմել և օգատգործեցինք ռուս-թուրքական հարաբերությունների հնարավորությունները: Իմանալոով, որ Թուրքիան ազդեցություն ունի դաշտային հրամանատարների զգալի մասի վրա` մենք պայմանավորվեցինք հրադադարի մասին պաշտպանության նախարարությունների գծով»,-ասել է Լավրովը: Սիրիայի կառավարական զորքերն ու նրանց դաշնակից ուժերը փակել են ահաբեկչական «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինների նահանջի վերջին ճանապարհն Էլ Բաբ քաղաքից, որը գտնվում է Թուրքիայի հետ սահմանի մոտ: Սիրիական բանակը գրոհում է Էլ Բաբն արևմուտքից և հարավից: Միևնույն ժամանակ թուրքական զորքերը և նրա դաշնակից խմբավորումները «Եփրատի վահան» կոսալիցիայից մարտեր են վարում քաղաքի հյուսիսային և արևելյան մատույցներում: ԻՊ բոլոր գրոհայինները շրջափակված են, սակայն թուրքամետ ուժերն ու սիրիական բանակը չեն համակարգում իրենց գործողությունները: Դամասկոսը թուրքական բանակի ներկայությունը երկրում պաշտոնապես համարում է Սիրիայի ինքնիշխանության խախտում և ագրեսիա: Ուշագրավ Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Ամենաընթերցվողը բաժնում | ԳԱԱ․ Գիտկազմակերպություններին և ԳԱԱ-ին վերաբերող նոր կարգավորումները պետք է նախապես բովանդակապես քննարկվեին Նոր կարգավորումներով ՀՀ ԳԱԱ-ն հանդիսանալու է ինքնավարության սկզբունքով կառավարվող հիմնադրամ Իրանը համաձայն է ապաշրջափակմանը՝ երկրների տարածքներով անցնող ճանապարհների իրավազորությունը ճանաչելու սկզբունքով Նա ասել է, որ Իրանի և ՀՀ սահմանները հույսի և կյանքի սահմաններ են «Երևանյան երկխոսություն» համաժողովին ՌԴ–ից բարձրաստիճան հյուրեր չկան․ Հրավերն ուղարկվել է ԱԳՆ–ից դժվարացել են ասել, թե ինչու ՌԴ-ն պատշաճ մակարդակով ներկայացված չէ ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի հարցը ՍԴ–ն կքննի սեպտեմբերի 24-ին Փաշինյանը հայտարարել էր, որ կանոնակարգն արդեն ուղարկվել է ՍԴ |