Թրամփը մտադիր է ներգաղթի մասին նոր հրամանագիր ստորագրել

Թրամփը մտադիր է ներգաղթի մասին նոր հրամանագիր ստորագրել

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ արդեն հաջորդ շաբաթ հավանաբար նոր հրամանագիր կստորագրի, որով կարգելվի առավելապես մահմեդական բնակչությամբ 7 երկրի քաղաքացիների մուտքն ԱՄՆ: Լրագրողների հետ զրույցյում Թրամփն ասել է, որ դիտարկում է արգելքի իրականացման մի քանի տարբերակ:

Ավելի վաղ Սան Ֆրանցիսկոյի Վերաքննիչ դատարանը հրաժարվեց վերականգնել Թրամփի հրամանագրի գործողությունը, որով արգելվում է 7 երկրի քաղաքացիների մուտքն ԱՄՆ: Դատարանը հավանություն է տվել Սիեթլի դաշնային դատավորի որոշմանը, որը փետրվարի 4-ին որոշել է կասեցնել նախագահի հրամանագիրը: Թրամփն իրավունք ունի վիճարկել որոշումը Գերագույն դատարանում, սակայն, ըստ ԶԼՄ-ների, այդ տարբերակն առաջնային չէ Թրամփի համար:

«Մենք կշահենք այս վեճում: Խնդիրն այն է, որ ժամանակ է պետք:…Սակայն, ունենք նաև բազում այլ տարբերակներ, այդ թվում, նոր օրինագիծ կարող է ստորագրենք»,-ասել է Թրամփը:

Դեռ հայտնի չէ, թե նոր հրամանագիրն ինչով կտարբերվի նախորդից: Ըստ Թրամփի, նոր փաստաթղթի տեքստը գործնականում կրկնելու է նախորդ հրամանագրի բովանդակությունը:

Հունվարի 27-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել, որով 120 օրով կասեցվում է փախստականների մուտքն ԱՄՆ, անորոշ ժամանակով կասեցվում Սիրիայից ժամանող փախստականների ընդունումը (որոշ բացառություններով սիրիացի քրիստոնյաների համար) և խստացվում են ԱՄՆ մուտք գործելու կանոնները: Բացի այդ, Թրամփն 90 օրով սահմանափակել է մուտքն ԱՄՆ առավելապես մահմեդական բնակչությամբ երկրների համար, որոնք, սակայն, չեն նշվում:Ավելի վաղ հայտարարվել էր, որ ցանկում ներառված են Իրանը, Իրաքը, Լիբիան, Սոմալին, Սուդանը, Սիրիան ու Եմենը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---