Անկարա. ՌԴ-ն տեղյակ էր ավիահարվածի շրջանում թուրք զինվորականների ներկայության մասին

Անկարա. ՌԴ-ն տեղյակ էր ավիահարվածի շրջանում թուրք զինվորականների ներկայության մասին

PanARMENIAN.Net - Թուրքական կողմը նախապես իրազեկել էր ՌԴ զինվորականներին իր ուժերի տեղակայման վայրի մասին ավիահարվածի շրջանում` սիրիական Էլ Բաբի մատույցներում: Այսպիսի հայտարարություն է տարածել Թուրքիայի Գլխավոր շտաբը:

Գլխավոր շտաբը հայտարարել է, թե չի փոխել իր զինվորականների տեղակայման վայրը Սիրիայում և ներկայացրել էր ռուսական կողմին նրանց գտնվելու կոորդինատները:

«Ստորաբաժանումները, որոնց հարված է հասցվել փետրվարի 9-ին, մոտ 10 օր նույն վայրում են տեղակայված եղել: Փետրվարի 8-ին թուրքական ստորաբաժանումների տեղակայման կոորդինատները փոխանցվել են ռուսական «Հմեյմիմ» ռազմակայան»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Միևնույն ժամանակ Անկարայում ՌԴ ռազմական կցորդը հրավիրվել է Գլխավոր շտաբ և կոորդինատները փոխանցվել են նաև նրան:

Հաղորդագրության մեջ ասվում է նաև, որ հունվարի 12-ին ՌԴ և Թուրքիայի միջև կնքված համաձայնագրով «մոտ մեկ ամիս թուրքական ԶՈւ կիսել է եղած տեղեկատվությունը ռուսական կողմի հետ»: «Դա արվել է միջադեպերը Սիրիայում բացառելու նպատակով»,-ասվում է հայտարարության մեջ, հայտնում է Interfax-ը:

Փետրվարի 9-ին ռուսական ավիացիայի չկանխամտածված հարվածի հետևանքով Էլ Բաբի մատույցներում սպանվել է 3 թուրք զինծառայող, ևս 11-ը` վիրավորվել է: ՌԴ նախագահն այդ կապակցությամբ իր ցավակցությունն է հայտնել թուրքական կողմին:

Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը պնդել է, որ ավիահարվածը կանխամտածված չի եղել և տեղի է ունեցել կոորդինատների անհամաձայնեցման հետևանքով:

Մինչդեռ ԶԼՄ-ները հայտնել են, որ ռուսական օդուժի ավիահարվածը, որի հետևանքով սպանվել են թուրք զինվորականները, հասցվել է սիրիացի զինվորականների խնդրանքով, որոնք չեն կարողացել ճիշտ նույնականացնել թիրախը: Այդ մասին գրել էր «Վեդոմոստին»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---