Պորտուգալիա Օփեն. Տիգրան Հարությունյանը 5-րդն է վերջին տուրից առաջ

Պորտուգալիա Օփեն. Տիգրան Հարությունյանը 5-րդն է վերջին տուրից առաջ

PanARMENIAN.Net - «Պարտուգալիա Օփեն» միջազգային մրցաշարում կայացել են նախավերջին՝ 8-րդ տուրի հանդիպումները, որոնք ՀՀ ներկայացուցիչների համար հաղթական էին։ Կարեն Գրիգորյանը առավելության է հասել Անտոնիո Ֆերնանդեսի, Տիգրան Հարությունյանը՝ Անդրե Սուսայի, իսկ ֆրանսիան ներկայացնող Տիգրան Ղարամյանը Սերգիո Ռոշայի նկատմամբ։

Մրցաշարի միանձնյա առաջատար Էդուարդո Բոնելին ոչ ոքի է խաղացել Թուրքիայի ներկայացուցչի հետ։ Նա 7․5 միավորով շարունակում է գլխավորել աղյուսակը։ Տիգրան Հարությունյանը 6․5 միավորով կիսում է 2-6-րդ տեղերը, սակայն լրացուցիչ ցուցանիշներով 5-րդն է, գրում է Armchess.am-ը։

Նա ունի շանսեր մրցանակային տեղ զբաղեցնելու համար։ Տիգրան Ղարամյանն ու Կարեն Գրիգորյանը 6 միավորով կիսում են 7-15-րդ տեղերը, իսկ լրացուցիչ ցուցանիշներով 10-րդ և 11-րդ տեղերում են։

Փետրվարի 11-ին «Պորտուգալիա Օփեն»-ում տեղի կունենա վերջին՝ որոշիչ տուրը։ Տիգրան Հարությունյանի մրցակիցը մրցաշարի առաջատար Էդուարդո Բոնելին է, Կարեն Գրիգորյանինը՝ Իգոր Կովալենկոն։

Խաղերին ուղիղ միացմամբ կարող եք հետևել հղումով: Խաղերի սկիզբը Երևանի ժամանակով 23։30-ին է։

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---