Ղազախստանում 15 մարդ է ձերբակալվել ահաբեկչություն նախապատրաստելու կասկածանքով

Ղազախստանում 15 մարդ է ձերբակալվել ահաբեկչություն նախապատրաստելու կասկածանքով

PanARMENIAN.Net - Ղազախստանի Ազգային անվտանգության կոմիտեի աշխատակիցները մի շարք հատուկ գործողություններ են անցկացրել հունվարի 13-24-ն Ալմաթիի շրջանում: 15 մարդ է ձերբակալվել ահաբեկչության քարոզչությանը մեղսակցության և ահաբեկչություն նախապատրաստելու կասկածանքով: Այդ մասին կոմիտեն հայտնել է փետրվարի 11-ին իր պաշտոնական կայքում:

Ավելի վաղ Ղազախստանի Ազգային անվտանգության կոմիտեն բերման էր ենթարկել կրոնական ծայրահեղական «Ատ Թաքֆիր ուալ Հիջրա» կազմակերպության 33 անդամի: Կազմակերպության 7 առաջնորդ կալանքի տակ է, մեկը քաղաքից չբացակայելու ստորագրություն է տվել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---