ՀՅԴ նախընտրական ցուցակը կգլխավորի Արմեն Ռուստամյանը

ՀՅԴ նախընտրական ցուցակը կգլխավորի Արմեն Ռուստամյանը

PanARMENIAN.Net - ՀՅԴ նախընտրական ցուցակը գլխավորելու է ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը: Այս մասին Հանրային հեռուստաընկերության «Օրակարգից դուրս» հաղորդման ժամանակ հայտարարել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը, հայտնում է Yerkir.am-ը:

ՀՅԴ-ն խորհրդարանական ընտրություններին միայնակ կմասնակցի, որպես առանձին միավոր:

Փետրվարի 6-ին մեկնարկել է ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների առաջադրման գործընթացը։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ բնապահպանության նախարար, ՀՅԴ ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանը ռեյտինգային ցուցակով կառաջադրվի Արմավիրի մարզում:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---