Ռուսաստանի կառավարությունը հրաժարական է տվել

PanARMENIAN.Net - ՌԴ վարչապետ Միխայիլ Ֆրադկովը չորեքշաբթի ՌԴ նախագահի հետ հանդիպմանը դիմել է Վլադիմիր Պուտինին կառավարության հրաժարականի հարցով: Միխայիլ Ֆրադկովը հիմնավորել է կառավարության հրաժարականը մոտակա խոշոր քաղաքական իրադարձություններով եւ ՌԴ նախագահին որոշումների կայացման հարցում ազատություն տրամադրելու ցանկությամբ:



Պուտինն ի պատասխան ասել է. «Իրոք, պետությունն այժմ մոտենում է խորհրդարանական ընտրություններին, որոնց հետեւելու են նախագահական ընտրությունները»:



Գուցե, դուք ճիշտ եք, մենք բոլորս միասին պետք է մտածենք` ինչպես կառուցել իշխանությունն ու կառավարումն այնպես, որպեսզի նրանք լավագույնս համապատասխանեն նախընտրական փուլին եւ նախապատրաստեն երկիրը խորհրդարանական ընտրություններին եւ 2008 թվականի մարտին կայանալիք նախագահական ընտրություններին հաջորդող ժամանակաշրջանին», հաղորդում է ՌԻԱ Նովոստին:



Վլադիմիր Պուտինն ընդունել է կառավարության հրաժարականը: Նա շնորհակալություն է հայտնել Միխայիլ Ֆրադկովին աշխատանքում արձանագրած արդյունքների համար եւ հանձնարարել է նրան կատարել վարչապետի պարտականությունները մինչեւ Պետդուման հաստատի կառավարության նոր ղեկավարի թեկնածությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---