12 սեպտեմբերի 2007 - 18:31 AMT
Սեպտեմբերի 16-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կայցելեն ԼՂՀ
Սեպտեմբերի 11-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպռշիկին: Անջեյ Կասպռշիկը տեղեկացրել է ԼՂՀ նախագահին ԵԱՀԿ Մինսկի խմբի այցելության մասին Լեռնային Ղարաբաղ սեպտեմբերի 16-ին: Հանդիպման ընթացքում զրուցակիցները դիտարկել են նաեւ ԼՂՀ իշխանությունների եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի միջեւ համագործակցությանը վերաբերող հարցեր, հաղորդում է ԼՂՀ նախագահի մամլո ծառայությունը: