Ձյուն ու մերկասառույց. ՀՀ-ում դժվարանցանելի ճանապարհներ կան

Ձյուն ու մերկասառույց. ՀՀ-ում դժվարանցանելի ճանապարհներ կան

PanARMENIAN.Net - Փետրվարի 13-ի ժամը 08:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դժվարանցանելի է Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածը:

Մ-2 ավտոճանապարհի Տիգրանաշենի ոլորանների հատվածում, Մ-11 Սոթք-Քարվաճառ հատվածում, Մ-10 ավտոճանապարհի Վարդենյաց լեռնանցքում (Գեղարքունիքի մարզի կողմից), Սյունիքի մարզի Կապան-Սիսիան ավտոճանապարհին, Տավուշի, Արմավիրի մարզերում տեղ-տեղ մերկասառույց է:

Սյունիքի մարզում, Արմավիրի մարզի Արմավիր, Արարատի մարզի Վեդի, Արտաշատ, Արարատ քաղաքներում, Տավուշի մարզում և Լոռու մարզի Ստեփանավան, Վանաձոր, Ալավերդի, Սպիտակ քաղաքներում ձյուն է տեղում:

Հայաստանի տարածքում փետրվարի 13-17-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ, դադարներով սպասվում է թույլ ձյուն, առանձին հատվածներում նաև մառախուղ: Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

ՌԴ ԱԻՆ Հարավային Օսեթիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար անվաշղթաների կիրառման դեպքում:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում դժվարանցանելի են Քարվաճառ-Սոթք ավտոճանապարհը և Քաշաթաղի շրջանը:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---