Հանգստյան օրերին ադրբեջանական զինուժը կիրառել է հրանոթներ, ականանետեր ու նռնականետեր

Հանգստյան օրերին ադրբեջանական զինուժը կիրառել է հրանոթներ, ականանետեր ու  նռնականետեր

PanARMENIAN.Net - Փետրվարի 12-ին և լույս 13-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում արձանագրվել է լարվածության աճ: ԼՂՀ ՊՆ հաղորդմամբ, հակառակորդը Դ-44 տիպի հրանոթներից, ականանետերից, նռնականետերից ու տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանաման ռեժիմը խախտել է մոտ 80 անգամ, որի ընթացքում, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 950 կրակոց:

Ադրբեջանական զինուժը արևելյան ուղղությամբ կիրառել է Դ-44 տիպի հրանոթներ՝ արձակելով 13 արկ, իսկ հյուսիսային և հարավային ուղղություններոփվ՝ 60 և 82 միլիմետրանոց ականանետեր ու նռնականետեր՝ ընդհանուր առմամբ արձակելով 49 արկ, որից 41-ը՝ ականանետերից, 8-ը՝ նռնականետերից:

Փետրվարի 11-ին և լույս 12-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանաման ռեժիմը խախտել է մոտ 35 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 430 կրակոց: Արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է 60 և 82 միլիմետրանոց ականանետեր՝ արձակելով 5 արկ:

ՊԲ առաջապահ զորամասերը աչալրջորեն հետևել են առաջնագածում տիրող զարգացումներին և անհրաժեշտ քայլեր ձեռնարկել հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---