Փաստաբանների պալատի խորհրդի նոր կազմը հայտնի է

Փաստաբանների պալատի խորհրդի նոր կազմը հայտնի է

PanARMENIAN.Net - ՀՀ Փաստաբանների պալատում փետրվարի 11-ին կայացել են Պալատի խորհրդի ընտրությունները: Հաշվիչ հանձնաժողովն ամփոփել է ընտրության արդյունքները:

Ընդհանուր ժողովին որպես խորհրդի անդամի թեկնածու էր առաջադրվել 39 փաստաբան:

ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի անդամի ընտրությունը կրում է վարկանիշային բնույթ և ՀՀ փաստաբանների պալատի կանոնադրության համաձայն առաջադրված թեկնածուներից վարկանիշային կարգով կարող են խորհրդի անդամ ընտրվել առավել շատ «կողմ» ձայներ ստացած 12 թեկնածուն:

Համաձայն հաշվիչ հանձնաժողովի 12.02.2017թ. թիվ 1 արձանագրության՝ ժողովին մասնակցելու իրավունք են ունեցել 1780 փաստաբան, ըստ ընտրական ցուցակի ստորագրությունների՝ քվեաթերթիկ են ստացել 1163 փաստաբան:

ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի անդամ են ընտրվել՝

1. Բաբայան Սիմոն

2. Առուստամյան Մելանյա

3. Մեժլումյան Կարեն

4. Ղազարյան Արայիկ

5. Խուրշուդյան Տիգրան

6. Հարությունյան Հարություն

7. Սարդարյան Կարեն

8. Սիմոնյան Տարոն

9. Հարությունյան Նելլի

10. Աղաջանյան Կարապետ

11. Ասատրյան Սեդրակ

12. Անանյան Հրանտ

ՀՀ փաստաբանների պալատի նորընտիր խորհրդի անդամներից ութը խորհրդի գործող անդամներ են, իսկ մյուս երեք անդամը խորհրդի կազմում է ընդգրկվել առաջին անգամ:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ փաստաբանների պալատի գործող խորհրդի լիազորություններն ավարտվում են 2017թ. մարտի 13-ին, ուստի հաշվիչ հանձնաժողովի որոշման համաձայն խորհրդի նոր կազմն իր լիազորությունները կստանձնի 2017թ. մարտի 14-ից:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---