Դանիելյանն ու Մկրտչյանը դուրս են մնացել շախմատի ԱԱ-ից

Դանիելյանն ու Մկրտչյանը դուրս են մնացել շախմատի ԱԱ-ից

PanARMENIAN.Net - Հայաստանի կանանց շախմատի առաջատարներ Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը մեկնարկային տուրից հետո դուրս են մնացել Թեհրանում ընթացող շախմատի կանանց աշխարհի առաջնությունից:

Մեկնարկային տուրի երկրորդ պարտիայում շախմատիստուհիները պարտություն են կրել Նի Շիգունից (Չինաստան) և Ռութ Պադմինիից (Հնդկաստան) համապատասխանաբար, և երկու պարտիայի արդյունքով դուրս են մնացել 1/32 եզրափակչից, հայտնում է ՀՀ ազգային օլիմպիական կոմիտեն:

1/32 եզրափակիչ մրցաշարի առաջին պարտիաներում Դանիելյանն ու Մկրտչյանը ոչ ոքի էին խաղացել:

Թեհրանում շախմատի կանանց աշխարհի անհատական առաջնության 64 մասնակիցը գլխաշորով են խաղում: Հայաստանի կանանց շախմատի առաջատար Էլինա Դանիելյանը նշել որ, որ թեև կազմակերպիչները թույլատրել են հիջաբի փոխարեն շարֆով ծածկել գլուխը, բայց, միևնույն է, թե´ ինքը, թե´ Լիլիթ Մկրտչյանն իրենց հարմարավետ չեն զգում:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---