13 փետրվարի 2017 - 12:29 AMT
Բերդիմուխամեդովը 3-րդ անգամ վերընտրվել է Թուրքմենստանի նախագահի պաշտոնում

Թուրքմենստանի գործող նախագահ Ղուրբանգուլի Բերդիմուխամեդովը վերընտրվել է նախագահի պաշտոնում երրորդ անգամ ձայների բացարձակ մեծամասնությամբ` 97.69%-ով: Այդ մասին հայտնել է երկրի ԿԸՀ-ն:

Ընտրությունները կայացել են փետրվարի 12-ին: Ընտրությունների մասնակցել է ընտրողների 97.27%-ը: Նախագահի պաշտոնին հավակնում էր ևս 8 թեկնածու:

Ըստ 2016-ի սեպտեմբերի 14-ին ընդունված նոր սահմանադրության, Բերդիմուխամեդովն ընտրվել է 7 տարով: Մինչ այդ նա 2 անգամ ընտրվել է նախագահ 5-ամյա ժամկետով, հայտնում է ՌԻա Նովոստին:

Բերդիմուխամեդովը 59 տարեկան է, մասնագիտությամբ` բժիշկ: Ազատ ժամանակ զբաղվում է սպորտով և ձիավարությամբ: