ԶԼՄ-ներ. Վրաց պատրիարքին փորձել են թունավորել

ԶԼՄ-ներ. Վրաց պատրիարքին փորձել են թունավորել

PanARMENIAN.Net - Վրացական ԶԼՄ-ները հայտնել են Գերմանիայում վիրահատության պատրաստվող Համայն վրաց պատրիարք Իլիա Երկրորդի հնարավոր թունավորման փորձի մասին: Մասնավորապես, այդ մասին հայտարարել է «Ռուսթավի-2» հեռուստաընկերությունն իր աղբյուրների վրա հղումով:

Փետրվարի 13-ին պատրիարքի լեղապարկի վիրահատության կենթարկվի:

Վրաստանի պետական պահնորդական ծառայության ղեկավար Անզոր Չուբինիձեն հաստատել է, որ պատրիարքության գույքի կառավարման ծառայության ղեկավար և Սբ Հովակիմի և Աննայի բուժկենտրոնի տնօրեն հայր Գեորգի Մամալաձեն ձերբակալվել է, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Մամալձեն բերման է ենթարկվել Թբիլիսիի օդանավակայանից, իսկ ավելի ուշ ձերբակալվել: Պատրիարքի անվտանգությունն ուժեղացված է, նրա անվտանգության ծառայության ղեկավարը հարցաքննվել է:

Վրաստանի պատրիարքարանի տեղեկատվական ծառայության ղեկավար հայր Դմիտրին հայտարարել է, որ գործով հետաքննություն է սկսվել, սակայն մանրամասներ պատմել հրաժարվել է:

Պատրիարքի պահնորդական ծառայության ղեկավար Օխարանիշվիլին այժմ Բեռլինում է, իսկ պատրիարքի առողջական վիճակը կայուն է:

Մինչդեռ Իլիա Երկրորդը հայտարարել է, որ չի հավատում, թե իրեն ցանկացել են թունավորել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---