13 փետրվարի 2017 - 15:57 AMT
Երևանը` փետրվարի տոներին հանգստի համար ռուսաստանցիների ամենապահանջված քաղաքների 10-յակում

Երևանը հայտնվել է փետրվարին տոնական հանգստի համար ռուսաստանցիների ամենապահանջված քաղաքների առաջին տասնյակում` զբաղեցնելով 7-րդ հորիզոնականը: Այդ մասին հայտնում է հյուրանոցների որոնման RoomGuru.ru. ծառայությունը:

Ըստ ծառայության, Երևանում կացության արժեքը միջինը կազմում է 47 եվրո 24 ժամվա համար:

Ամենապահանջված քաղաքների առաջին տասնյակում են` Մինսկը, Թբիլիսին, Բաքուն, Բուդապեշտը, Տալլինը, Բարսելոնան, Երևանը, Ռիգան, Վիլնյուսը և Հռոմը:

Ըստ ծառայության, ամենաէժանը կացությունն է Վիլնյուսում` միջինը 37 եվրո 24 ժամվա համար, իսկ ամենաթանկը` Հռոմում, ավելի քան 100 եվրո:

Վարկանիշը կազմվել է 2017-ի փետրվարի 23-26-ը հյուրանոցների ամրագրման տվյալների հիման վրա: Ըստ ՏուրՍտատ գործակալության, 2017-ին ռուսաստանցիների ուղևորություններն արտերկիր աճել են 10%-ով նախորդ տարվա համեմատ: