World Press Photo-ի գլխավոր մրցանակը՝ Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանության լուսանկարին

World Press Photo-ի գլխավոր մրցանակը՝ Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանության լուսանկարին

PanARMENIAN.Net - World Press Photo-ի գլխավոր մրցանակին է արժանացել լուսանկարիչ Բուրհան Օզբիլիջին Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի սպանության պահին արված լուսանկարի համար:

Դեսպանը սպանվել է 2016-ի դեկտեմբերի 19-ին Անկարայում: Մարդասպանը ոստիկանության աշխատակից Մևլութ Ալթինթաշն էր:

Դեկտեմբերին լուսանկարիչը պատմել էր, որ բոլորովին պատահաբար էր հայտնվել ցուցահանդեսում` տուն գնալիս: Նրա մտքով անցել էր, որ նոր լուսանկարներ կարող են պահանջվել ռուս-թուրքական հարաբերությունները լուսաբանող նյութերի համար: Ինչպես և մյուսները, նա սկզբից չէր հասկանցել, թե ինչ է կատարվում: Նա շոկի մեջ էր, որ իր աչքի առաջ մարդը զրկվեց կյանքից, սակայն շարունակում էր լուսանկարել, քանի որ դա նրա մասնագիտական պարտքն էր, ասել է AP լուսանկարիչը:

Հեղինակավոր մրցույթի հաղթողները հայտնի են դարձել փետրվարի 13-ին Ամստերդամում:

2016-ին World Press Photo-ի վարկածով, տարվա լավագույն լուսանկար էր ճանաչվել ավստրալացի լուսանկարիչ Ուորեն Ռիչարդսոնի փախստականների մասին լուսանկարը, որտեղ երեխային փոխանցում են փշալարերի վրայով:

World Press Photo-ն ամենահեղինակավոր լուսանկարչական մրցույթն է, որի պատմությունը սկսվում է 1955-ից: Այս տարի ժյուրին դիտել է 80.000 լուսանկար, որոնք արել է 5000 լուսանկարիչ աշխարհի 125 երկրից:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---