Գեղասահորդ Սլավիկ Հայրապետյանը Sophia Trophy մրցաշարի լավագույն եռյակում է

Գեղասահորդ Սլավիկ Հայրապետյանը Sophia Trophy մրցաշարի լավագույն եռյակում է

PanARMENIAN.Net - Հայաստանցի գեղասահորդ Սլավիկ Հայրապետյանը Sophia Trophy միջազգային մրցաշարում զբաղեցրել է երրորդ հորիզոնականը: Բուլղարիայի մայրաքաղաքում մրցաշարին մասնակցել է 9 գեղասահորդ` 7 երկրից:

Կարճ ծրագրի կատարումից հետո Հայրապետյանը 60.70 միավորով ցույց է տվել երկրորդ արդյունքը:

Կամավոր ծրագրում գեղասահորդը վաստակել է 115.05 միավոր (երրորդ ցուցանիշ) և ընդհանուր արդյունքով (175.75 միավոր) զբաղեցրել 3-րդ հորիզոնականը, հայտնում է ՀՀ ազգային օլիմպիական կոմիտեն:

Մրցաշարի հաղթող է ճանաչվել Անգլիան ներկայացնող Գարրի Մատտիկը (190.33), երկրորդ տեղում է շվեյցարիացի Լուկաս Բրիդջին (180.70):

Սլավիկ Հայրապետյանը Գեղասահքի Հայաստանի հավաքականի անդամ է, Հայաստանի կրկնակի չեմպիոն: Միջազգային մրցաշարերում նվաճած 5 մեդալ ունի:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---