Թուրքիան պետք է հասունանա Ցեղասպանությունը ճանաչելու համար եւ դա իրականում ցույց կտա, թե որքանով է նա փոխվել

PanARMENIAN.Net - Խնդիրը ոչ թե Հայոց ցեղասպանության ճանաչման, այլ Թուրքիայի այսօրվա քաղաքականության մեջ է: Այդ մասին PanARMENIAN.Net ին տված հարցազրույցում հայտարարել է դիվանագետ եւ պատմաբան Արա Պապյանը: Նրա խոսքերով, թուրքերը մեղքի բարդույթ ունեն, ինչպես հայերը` զոհի բարդույթ: «Թուրքերը պետք է հասունանան Ցեղասպանությունը ճանաչելու համար եւ դա իրականում ցույց կտա, թե որքանով են նրանք փոխվել: Մենք հարեւաններ ենք եւ դրանից ոչ մի տեղ չես փախչի: Սակայն թուրքերը խլել են հայերից հայրենիքը եւ նույնիսկ թույլ չեն տալիս ուղղակիորեն այցելել այնտեղ: Հայերը պետք է խոսեն ոչ միայն իրենց Ցեղասպանության, այլ բոլոր ցեղասպանությունների մասին եւ պետք է հասկանան, որ դա ոչ թե պատմական հարց է, այլ ներկայի եւ ապագայի: Միջազգային ճնշումը Թուրքիայի վրա այս հարցում գնալով կուժգնանա»,-ասել է Պապյանը:



Նա նաեւ կարծում է, որ Թուրքիան այժմ ընտրության առջեւ է` դառնալ եվրոպական երկիր կամ մնալ նույնը, այսինքն չափազանց վտանգավոր հարեւանների համար: «Աթաթուրքի հռչակած ազգայնամոլությունը հենվում է Գլխավոր շտաբի վրա: Մյուս կողմից` իսլամիստները չեն կիսում եվրոպական արժեքները: Ստամբուլից 200 կմ հեռավորության վրա Թուրքիան հիմնականում ապրում է նախանցած դարում, էլ չենք խոսում Հայաստանի հետ սահմանակից վիլայեթների մասին»,-ընդգծել է հայ դիվանագետը:



  • Հարցազրույցի տեքստն ամբողջությամբ
  •  Ուշագրավ
    Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
    Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
    «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
    ---