Թրամփի խորհրդականը հրաժարական է տվել. Մեղադրվում է ռուսների հետ կապի մեջ

Թրամփի խորհրդականը հրաժարական է տվել. Մեղադրվում է ռուսների հետ կապի մեջ

PanARMENIAN.Net - Միացյալ Նահանգների նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայքլ Ֆլինը հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս մասին հաղորդում է AFP գործակալությունը՝ հավելելով, որ Ֆլինին մեղադրում են ռուս պաշտոնյաների հետ կապի մեջ լինելու համար:

Իր հրաժարականի նամակում Ֆլինը նշել է, որ վստահ է նախագահ Դոնալդ Թրամփի ձևավորած թիմի հաջողության մեջ:

«Գիտեմ, որ նախագահ Թրամփի, փոխնախագահ Մայք Փենսի և նրանց հավաքած հրաշալի թիմի ղեկավարությամբ՝ նրանք ԱՄՆ պատմության մեջ կհիշվեն որպես մեծագույն նախագահություններից մեկը»,-գրել է Ֆլինը:

Ֆլինի պաշտոնում նշանակվել է թոշակի անցած գեներալ Քիթ Քելոգը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---