ՄԻՊ ներկայացուցիչները կրկին այցելել են «Դատապարտյալների հիվանդանոցում» գտնվող «հաց բերողին»

ՄԻՊ ներկայացուցիչները կրկին այցելել են «Դատապարտյալների հիվանդանոցում» գտնվող «հաց բերողին»

PanARMENIAN.Net - «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում պահվող, հացադուլ հայտարարած Արթուր Սարգսյանի պահման պայմանների և առողջության պահպանման իրավունքի շարունակական ուսումնասիրության նպատակով Պաշտպանի աշխատակազմի խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության ներկայացուցիչները, այդ թվում՝ բժիշկը փետրվարի 13-ին ևս մեկ չհայտարարված այց են կատարել վերոնշյալ քրեակատարողական հիմնարկ:

Փետրվարի 9-ին դատարանը որոշել է կրկին փոխել ՊՊԾ գնդի գրավման օրերին զինված խմբին սնունդ մատակարարած Արթուր Սարգսյանի խափանման միջոցը՝ երկու ամսով կալանավորելով նրան: Սարգսյանը ձերբակալվել էր 2016-ի օգոստոսի սկզբին և ազատ արձակվել տարեվերջին:

Տեղի է ունեցել առանձնազրույց հանրությանը որպես «հաց բերող» հայտնի Սարգսյանի հետ, մանրամասն ուսումնասիրվել են նրա պահման պայմաններն ու բժշկական փաստաթղթերը: Սարգսյանի հիվանդության պատմագրի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ փետրվարի 09-ից 13-ը ներառյալ կան բժշկի այցելության և Սարգսյանի կողմից բժշկական օգնությունից հրաժարվելու վերաբերյալ գրառումներ:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը սեփական նախաձեռնությամբ սկսել է Սարգսյանի առողջության պահպանման իրավունքի ապահովման հարցով քննարկման ընթացակարգ:

Զանգվածային լրատվության միջոցներով հրապարակված տեղեկությունների հիման վրա Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության ներկայացուցիչները, այդ թվում՝ բժիշկ-մասնագետը Պաշտպանի հանձնարարությամբ փետրվարի 10-ին չհայտարարված այց են կատարել ՀՀ արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ, հանդիպել այնտեղ պահվող՝ հացադուլ հայտարարած Արթուր Սարգսյանին:

«Սասնա ծռեր» զինված խմբի անդամներին սնունդ հասցրած Արթուր Սարգսյանի մեղադրանքը վերաորակավորվել է: Նա այժմ մեղադրվում է զինված խմբի անդամներին օժանդակելու մեջ: Մինչև այդ Սարգսյանը մեղադրվում էր պատանդ վերցնելու, շենք, շինություններ զավթելու և ապօրինի զենք կրելու համար, ինչպես և խմբի մյուս անդամները։ Սարգսյանը հուլիսի 26-ին՝ ճեղքելով ոստիկանական պատնեշները սեփական մեքենայով սնունդ էր հացրել ՊՊԾ գնդի զավթած տարանք և միացել «Սասնա ծռերին»:

Կարդացեք նաև՝ «Համախմբումը» դատապարտում է «հաց բերողի» կալանավորումը

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---