13 սեպտեմբերի 2007 - 18:32 AMT
Հոկտեմբերի 3-ին ՄԱԿ-ի ԳՎ-ի 62-րդ նստաշրջանում կքննարկվի «սառեցված հակամարտությունների» մասին հարցը
«ՎՈՒԱՄ-ի` ժողովրդավարության եւ տնտեսական զարգացման կազմակերպության» անդամ երկրների տարածքի «սառեցված հակամարտությունների» մասին հարցի քննարկումը ՄԱԿ-ի ԳՎ-ի 62-րդ նստաշրջանում նշանակված է հոկտեմբերի 3-ին: Ինչպես հինգշաբթի լրագրողներին է հաղորդել Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը, այդ օրը նա հանդես կգա զեկույցով «սառեցված հակամարտությունների» վերաբերյալ:

Մինչ այդ ՎՈՒԱՄ անդամ երկրների (Վրաստան, Ուկրաինա, Ադրբեջան եւ Մոլդովա) ղեկավարները սեպտեմբերի 29-ին կհանդիպեն Նյու Յորքում փոխգործակցության համաձայնեցման համար:

ՎՈՒԱՄ տարածքի «սառեցված հակամարտությունների» մասին հարցը կքննարկվի Գլխավոր վեհաժողովում Ադրբեջանի նախաձեռնությամբ: Այդպիսով, Ադրբեջանը ջանում է «մեկ անգամ եւս համաշխարհային հանրությանը հասու դարձնել ղարաբաղյան հակամարտության իրողությունները», հաղորդում է «Թրենդը»: