Փաստաբան. Մինչև դատարանի որոշումը Լապշինն այլ երկիր չի կարող արտահանձնվել

Փաստաբան. Մինչև դատարանի որոշումը Լապշինն այլ երկիր չի կարող արտահանձնվել

PanARMENIAN.Net - Մինսկում Ադրբեջանի հարցումով ձերբակալված և Բաքվին հանձնված ռուսաստանցի բլոգեր Ալեքսանդր Լապշինին ընթացիկ փուլում անհնար է արտահանձնել այն երկրներից մեկին, որոնց քաղաքացին է նա հանդիսանում: Այդ մասին հայտարարել է Լապշինի փաստաբան Սաֆար Հուսեյնովը:

Փետրվարի 7-ին Բելառուսի Գերագույն դատարանն ուժի մեջ է թողել ՌԴ և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանին արտահանձնելու որոշումը: Նույն օրը նա տեղափոխվել է Բաքու և այժմ գտնվում է մեկուսարանում:

Նա նշել է, որ քննությունը շարունակվում է, որի ավարտին Լապշինը պիտի դատարանի առջև կանգնի: «Երբ դատավճիռը կայացվի, կարող է քննարկվել նրա արտահանձնումն այն երկրներից մեկին, որոնց քաղաքացին է նա: Մինչ դատարանի որոշումը Լապշինն այլ երկիր չի կարող արտահանձնվել»,-ասել է նա, հայտնում է Haqqin.az-ը Թրենդի վրա հղումով:

2016-ի դեկտեմբերին բլոգեր Ալեքսանդր Լապշինին ձերբակալել են Մինսկում Ադրբեջանի հարցումով, որտեղ նա ընդգրկված է «սև ցուցակում» ԼՂՀ այցելելու համար: ԼՂՀ այցելած անձանց համար մուտքն Ադրբեջան արգելված է: Այնուամենայնիվ, 2015-ի հունիսին Լապշինը մուտք է գործել Ադրբեջան Վրաստանի տարածքից ուկրաինական անձնագրով: Նրան հաջողվել է անցնել սահմանային հսկողությունը և հայտնվել Բաքվում, քանի որ ուկրաինական անձնագրում Ալեքսանդր անունը գրված էր «Օլեքսանդր»: Դրանից հետո Ադրբեջանը բլոգերի միջազգային հետախուզոմ էր հայտարարել «Պետական սահմանի մասին» օրենքը և երկրի միգրացիոն օրենսդրությունը խախտելու համար: ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ ՌԴ քաղաքացու արտահանձնումը երրորդ երկիր անթույլատրելի է:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---