Երեխայի ծննդյան միանվագ նպաստի նշանակման պայմաններն ու չափերը14 փետրվարի 2017 - 12:51 AMT PanARMENIAN.Net - Երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակվում և վճարվում է, եթե ծնողը և նոր ծնված երեխան հաշվառված են Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեով, և նոր ծնված երեխայի ծննդի պետական գրանցումն իրականացրել է ՀՀ ՔԿԱԳ մարմինը: Այս մասին հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից՝ նշելով, որ երեխայի ծննդի պետական գրանցումն օտարերկրյա պետության իրավասու մարմնի կողմից իրականացվելու դեպքում նպաստ նշանակվում և վճարվում է, եթե ծնողը և նոր ծնված երեխան նպաստի դիմելու օրվա դրությամբ գտնվում են Հայաստանի Հանրապետությունում: Եթե 2017 թվականի հունվարի 1-ից հետո ծնված երեխայի ծնողը օտարերկրյա քաղաքացի է, ծնողին երեխայի ծննդյան միանվագ նպաստը նշանակվում է, եթե նոր ծնված երեխայի ծննդյան օրվա դրությամբ ծնողն առնվազն երեք տարի անընդմեջ հաշվառված է Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեով, և օտարերկրյա պետությունում երեխայի ծննդյան կապակցությամբ միանվագ նպաստ չի նշանակվել (վճարվել): Երեխայի ծննդյան միանվագ նպաստը նշանակվում է, եթե դիմումը ներկայացվել է նոր ծնված երեխայի ծննդյան ամսվանից հետո՝ 12 ամսվա ընթացքում: Երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը տարբերակվում է նոր ծնված երեխայի հերթական կարգաթվով՝ հաշվի առնելով նոր ծնված երեխայի ծնողների մյուս երեխաների և զավակների թիվը: Միաժամանակ մեկից ավելի երեխայի ծնվելու դեպքում նպաստ նշանակվում է ծնված յուրաքանչյուր երեխայի համար, ընդ որում, նոր ծնված երեխաներից ամենաբարձր կարգաթիվ ունեցող երեխայի համար սահմանված չափով: Օրինակ` եթե ընտանիքում կա 3 երեխա և ծնվել են զույգ երեխաներ (նոր ծնվածների կարգաթվերն են` 4 և 5), երեխաներից յուրաքանչյուրի ծննդյան կապակցությամբ նպաստ կնշանակվի 5-րդ երեխայի համար սահմանված չափով (յուրաքանչյուր երեխայի համար` 1.5 միլիոն դրամ): Երրորդ և հաջորդ երեխայի ծնվելու դեպքում նպաստի մի մասը վճարվում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ ընտանեկան դրամագլխի սպասարկման պայմանագիր կնքած բանկում նոր ծնված երեխայի անվամբ բացված հատուկ հաշվին: Ըստ նոր ծնված երեխայի հերթական կարգաթվի` երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափերն են` ա. առաջին կամ երկրորդ երեխա - 50 000 դրամ, բ. երրորդ կամ չորրորդ երեխա` 1 մլն դրամ, որից հինգ հարյուր հազար դրամը վճարվում է երեխայի անունով բացված պետական աջակցության հաշվին մուտքագրելու միջոցով, գ. հինգերորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծնվելու դեպքում` 1 500 000 դրամ, որից 1 միլիոն դրամը վճարվում է երեխայի անունով բացված պետական աջակցության հաշվին մուտքագրելու միջոցով: Նպաստի` ուղղակի վճարվող գումարը կարելի է ստանալ նաև առանց բանկային հաշիվ ունենալու: Դրա համար դիմումում պետք է նշել այն բանկը («Հայբիզնեսբանկ» ՓԲԸ, «ՀայԷկոնոմ Բանկ» ՓԲԸ, «ՎՏԲ Հայաստան Բանկ» ՓԲԸ, «Անելիք Բանկ» ՓԲԸ), որտեղից ծնողը ցանկանում է ստանալ գումարը: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |