RFI. Ֆրանսահայերի շրջանում որոշ չափով համակրանք է վայելում Ֆրանսուա Ֆիյոնը

RFI. Ֆրանսահայերի շրջանում որոշ չափով համակրանք է վայելում Ֆրանսուա Ֆիյոնը

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի քաղաքական գործիչները միշտ կարևորել են 500.000-անոց հայ համայնքի աջակցությունը, հատկապես ընտրությունների շրջանում: Հայոց ցեղասպանության հարցն ու դրա հետ կապված բոլոր օրենքները միշտ ակտուալ են եղել նախընտրական շրջանում: Նույնիսկ հեռացող նախագահ Ֆրանսուա Օլանդն անդրադարձավ այդ հարցին հայ համայնքի հետ իր վերջին հանդիպմանը:

Հանդիպմանը մասնակցելու հրավեր էին ստացել նախագահության բոլոր թեկնածուները, բացառությամբ ծայրահեղ աջակողմյան և ծայրահեղ ձախակողմյան կուսակցությունների առաջնորդներ Մարին Լե Պենի և Ժան Լյուկ Մելանշոնի: Սակայն, թեկնածուներից մասնակցել է միայն սոցիալիստ Բենուա Ամոնը: Ֆիյոնի բացակայությունը պայմանավորված էր վերջին սկանդալային զարգացումներով` կապված կնոջ իբր ֆիկտիվ աշխատանքի հետ:

Դեռ փրայմերիզից առաջ Հայոց ցեղասպանության հարցում խոստումներով աչքի ընկավ նախագահության թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնը: Համակրանք են առաջացրել նաև նրա աջակցության խոսքերը Մերձավոր Արևելքի քրիստոնյաների հասցեին:

Որոշ հայեր նաև հավանություն են տալիս Ֆրանսուա Ֆիյոնի դիրքորոշմանը ՌԴ հետ հարաբերությունների մերձեցման հարցում: Ընտրություններից մի քանի ամիս առաջ գլխավոր հարցն այն է, թե արդյոք նա չի հիասթափեցնի իր հայ կողմնակիցներին, հայտնում է RFI-ը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ WikiLeaks-ը իր տնօրինության տակ հազարավոր փաստաթղթեր ունի Ֆրանսիայի նախագահության թեկնածուներ Մարին Լե Պենի և Ֆրանսու Ֆիյոնի մասին:Վերոնշյալ քաղաքական գործիչների վերաբերյալ կասկածներ կան ֆինանսական մեքենայությունների առումով, իսկ Ֆիյոնի կնոջ պարագայում այժմ ստուգում է իրականացվում:

Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր և նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը հաղթել է աջակողմյանների և կենտրոնամետների փրայմերիզում և առաջադրվելու է նախագահի պաշտոնում 2017-ի գարնանը:

Ֆրանսիայի Հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը դեռ չի կողմնորոշվել, թե ում օգտին են քվեարկելու հայերն այս անգամ: Առաջիկայում հանդիպումներ են նախատեսված բոլոր թեկնածուների հետ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---