ՌԴ փոխվարչապետը չեղարկել է այցն Իրան

ՌԴ փոխվարչապետը չեղարկել է այցն Իրան

PanARMENIAN.Net - ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը չեղարկել է այցն Իրան գաղտնիության ռեժիմի խախտման հետևանքով, գրում է Meduza-ն «Կոմերսանտի» վրա հղումով::

Այցը պետք է կայանար փետրվարի 13-ին, սակայն չեղարկվել է վերջին պահին «տեխնիկական պատճառներով»: Թերթի զրուցակիցները պնդում են, որ առիթ են հանդիսացել հաղորդագրություններն իրանական ԶԼՄ-ներում պատրաստվող ուղևորության մասին` չնայած, որ Ռոգոզինը խնդրել էր գաղտնի պահել այն:

Ռուսական պատվիրակության առաջիկա այցի մասին փետրվարի 12-ին պատմել է ՌԴ-ում Իրանի դեսպան Մեհդի Սանահին: Ամսաթիվը չէր նշվում, սակայն, ասվում էր, որ այցը կկայանա առաջիկա ամսում:

Ըստ աղբյուրի, գիտության և տեխնոլոգիաների կոմիտեի նիստից բացի, որի համանախագահն է ՌԴ փոխվարչապետը, կողմերը մտադիր են քննարկել «բավականին նուրբ թեմաներ»: Մասնավորապես, «բարդ խոսակցություն էր կայանալու այն հարցի շուրջ, թե ինչու Իրանը որոշեց ինքնաթիռներ գնել արևմտյան երկրներից»: Այցը չպետք է հրապարակային լիներ:

Արևմտյան երկրների պատժամիջոցների չեղարկումից հետո իրանական Iran Air-ը պայմանագիր էր կնքել 80 Boeing և 100 Airbus օդանավերի գնման համար: Պայմանագրերի ընդհանուր գումարը գնահատվում է 30 մլրդ դոլար: ՌԴ-ն մտադիր էր Sukhoi Superjet 100 ինքնաթիռներ առաքել Իրան, սակայն առայժմ կողմերը միայն փոխըմբռնման հուշագիր են ստորագրել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---