Լեռնանիստ գյուղի մթերային խանութի տանիքը փլուզվել է. 2 զոհ կա

Լեռնանիստ գյուղի մթերային խանութի տանիքը փլուզվել է. 2 զոհ կա

PanARMENIAN.Net - Փետրվարի 14-ին` ժամը 10:15-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Լեռնանիստ գյուղում՝ մթերային խանութում, տեղի է ունեցել պայթյուն: Ըստ նախնական տվյալների կա երկու զոհ և երկու տուժած, հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը և հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:

Պարզվել է, որ փլուզվել է Լեռնանիստ գյուղի 7-րդ թաղամասի թիվ 40 հասցեում գտնվող մթերային խանութի տանիքը: Պատճառները դեռևս բացահայտված չեն:

Տուժածները տեղափոխվել են Հրազդան քաղաքի բժշկական կենտրոն: Ժամը 12.03-ի դրությամբ ավտոկռունկի օգնությամբ փլատակներից դուրս է բերվել երկու կնոջ (մոտ 32 և 50 տարեկան) դի:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---