Մոսկվայի «ՏեքստիլԼեգՊրոմ» ցուցահանդեսին հայկական 5 ընկերություն է մասնակցում14 փետրվարի 2017 - 13:50 AMT PanARMENIAN.Net - Արտահանման խթանման նպատակով, Հայաստանի զարգացման հիմնադրամի աջակցությամբ՝ հայկական 5 ընկերություն փետրվարի 14-17-ը մասնակցում է Մոսկվայում անցկացվող «ՏեքստիլԼեգՊրոմ» ցուցահանդեսին: Տեքստիլի և թեթև արդյունաբերության 48-րդ միջազգային տոնավաճառ-ցուցահանդեսին հայկական «Լենտեքս», «Արշալույս», «Ալեքս տեքստիլ», «Մոսինի» և «Հելլո» ընկերությունները ներկայացել են միասնական տաղավարով: Հայկական ընկերությունները ցուցադրում են տրիկոտաժի, գուլպա-զուգագուլպաների, ներքնազգեստի, տղամարդկանց, կանանց, մանուկների տնային և սպորտային հագուստի հավաքածուներ։ Հայկական ընկերությունները միջազգային ցուցահանդեսին մասնակցում են՝ արտահանման պայմանագրեր կնքելու և, ԵԱՏՄ անդամակցության առավելություններն օգտագործելով, շահավետ պայմաններով ռուսական շուկա դուրս գալու նպատակով։ 2016-ի փետրվարին և սեպտեմբերին կայացած ցուցահանդեսներին հայկական մասնակից ընկերությունները հանդիպել են ավելի քան 70 գնորդի ու մատակարարի հետ, արդյունքում կնքվել է արտահանման 12 պայմանագիր՝ մոտ 740 մլն դրամ արժողությամբ։ «ԵԱՏՄ անդամակցությունն ավելի լավ պայմաններ է ապահովում հայ արտադրողների համար՝ անդամ երկրների շուկաներ մրցունակ պայմաններով ու գներով ապրանքների արտահանման համար, ինչից օգտվելով, մեր ընկերությունները կարող են շահավետ պայմանավորվածություններ ձեռք բերել խոշոր գնորդների հետ: Եվ վերջին շրջանի փորձը ցույց է տալիս, որ միջազգային ցուցահանդեսների մասնակցությամբ մեր ընկերություններն առարկայական հաջողություններ են գրանցում»,- նշել է Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Կարեն Մկրտչյանը: «ՏեքստիլԼեգՊրոմը» տեքստիլ և թեթև արդյունաբերության սարքավորումների ու արտադրանքի Ռուսաստանի խոշորագույն ցուցահանդեսն է, որն ավելի քան 60 000 քմ տարածք է զբաղեցնում: Տարեկան երկու անգամ անցկացվող ցուցահանդեսին մասնակցում են ավելի քան 2500 ընկերություններ աշխարհի 42 երկրներից և ավելի քան 30 000 այցելու` մեծածախ գնորդներ, ոլորտի մասնագետներ, դիստրիբյուտորներ, առևտրային ցանցերի ներկայացուցիչներ, ներմուծողներ։ ԱՎԾ 2016 թ. հունվար-դեկտեմբերի տվյալով, ՌԴ-ն Հայաստանի տնտեսական գլխավոր առևտրային գործընկերն է՝ 1 միլիարդ 367 միլիոն դոլար առևտրաշրջանառության ծավալով, աճը 2015-ի համեմատ 15.1 տոկոս է: Հայաստանից ՌԴ արտահանման ծավալը 371 միլիոն դոլար է, աճը՝ 51.5 տոկոս: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանագետ․ Ադրբեջանական մամուլը ստանձնել է Փաշինյանի տեղեկատվական աջակցի ֆունկցիան «Սա այն ամենն է, ինչ պետք է իմանալ ՔՊ-ական «ինքնիշխանության» մարտիկների վարած քաղաքականության արդյունքների մասին»,–գրել է նա «ՍոֆթԿոնստրակտ»-ը մասնակցել է Career City Fest 2K24 լավագույն գործատուների փառատոնին Ձեռք են բերվել և՛ աշխատանքային, և՛ կորպորատիվ փոխգործակցության պայմանավորվածություններ Անհնազանդության ակցիաների 12 մասնակից է բերման ենթարկվել 8 մարդ ձերբակալվել է Երևանում, 4–ը՝ Վայոց ձորում Բագրատ սրբազան․ Վարչապետի թեկնածու լինելու հավակնություն չունեմ Նա նաև ասել է, որ երկքաղաքացի է և երբևէ դա չի թաքցրել |