Միջազգային Ստրանջայի մրցաշարում ՀՀ-ից 9 բռնցքամարտիկ կմասնակցի

Միջազգային Ստրանջայի մրցաշարում ՀՀ-ից 9 բռնցքամարտիկ կմասնակցի

PanARMENIAN.Net - Փետրվարի 21-27-ը Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում տեղի կունենա Ստրանջայի հեղիանակավոր միջազգային մրցաշարը: Հայաստանը կներկայացնի 9 մարզիկ:

Ստրանջայի մրցաշարին կմասնակցեն 49 կգ քաշային Գասպար Բաբախանյանը, 56 կգ քաշային Վահե Բադալյանը, 60 կգ քաշային Կարեն Տոնականյանը, 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը, 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանը, 75 կգ քաշային Արման Դարչինյանը, 81 կգ քաշային Արսեն Հայրապետյանը, 91 կգ քաշային Հենրիխ Սարգսյանը և գերծանր քաշային Դավիթ Չալոյանը, հայտնում է ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիան:

Հայ բռնցքամարտիկները Սոֆիայում հանդես կգան հավաքականի 2-րդ մարզիչ Վահան Ադիլխանյանի և մարզիչ Ռուդիկ Մկրտչյանի գլխավորությամբ:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---