Սիրիական բանակի հսկողության տակ է անցել գազի հանքավայրը Հոմսում14 փետրվարի 2017 - 17:49 AMT PanARMENIAN.Net - Ահաբեկչական «Իսլամական պետության» դեմ գործողության արդյունքում սիրիական բանակի հսկողության տակ է անցել գազի Հայան հանքավայրը երկրի արևելքում` Հոմս գավառում, որի տարածքում է գտնվում գազավերամշակման գործարանը: Սիրիական բանակի ստորաբաժանումները լայնածավալ գործողություն են անցկացրել, որի հետևանքով հսկողություն է հաստատվել գազի հանքավայրի տարածքում, ինչպես նաև ոչնչացվել է ԻՊ գրոհայինների մի քանի խումբ, հայտնում է ՏԱՍՍ-ը: Այժմ ականազերծման աշխատանքներ են տարվում: Փետրվարի 6-ին ԻՊ գրոհայինները մի քանի տեղից պայթեցրել էին Հայանի տարածքով անցնող գազամուղը` դիվերսիայի հետևանքով մեծ հրդեհ էր բռնկվել: Ավելի վաղ ահաբեկիչները շարքից հանել էին գազավերամշակման գործարանը: Հայան հանքավայրը գտնվում է Պալմիրայից դեպի հյուսիս-արևմուտք, որտեղ սիրիական բանակն ու աշխարհազորայինների ջոկատները գործողություն են իրականացնում ԻՊ ավազակախմբերի դեմ: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |