Սևաստոպոլի առագաստանավային սպորտի միցաշարին ՀՀ-ից 2 մարզիկ կմասնակցի

Սևաստոպոլի առագաստանավային սպորտի միցաշարին ՀՀ-ից 2 մարզիկ կմասնակցի

PanARMENIAN.Net - Մարտի 24-ից 30-ը Սևաստոպոլում կանցկացվի առագաստանավային սպորտի «Սևծովյան նավատորմի հրամանատարի մրցանակ» միջազգային մրցաշարը, որտեղ Հայաստանը կունենա երկու ներկայացուցիչ: Նրանք կներկայանան «Օպտիմիստ» առագաստի մեկտեղանոց դասում:

ՀՀ առագաստանավային սպորտի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Հակոբյանը հայտնել է, որ ֆեդերացիայի մարզչական խորհուրդն ավելի ուշ կհայտնի մրցաշարին մասնակցող մեր առագաստանավորդների անունները, հայտնում է ՀՀ ազգային օլիմպիական կոմիտեն:

Նրանք հիմա մարզվում են ծածկած տարածքում` պահպանելով ընդհանուր ֆիզիկական պատրաստվածությունը:

«Նաև պայմանավորվածություն ունենք վրացի գործընկերների հետ: Օգոստոսի կեսերին նրանք կգան այստեղ` մասնակցելու Աշոտ Ավետիսյանի հուշամրցաշարին, որից հետո մենք կմենկնենք Վրաստան` Փոթիում և Թբիլիսիում կայանալիք մրցաշարերին»,- ասել է Հակոբյանը:

Հուլիսին և օգոստոսին Սևանում կանցկացվեն առագաստանավային սպորտի հանրապետության երիտասարդների, պատանիների և մեծահասակների առաջնությունները:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---