Երևանի ավագանու ընտրությունները կարող են նշանակվել մայիսի 14-ին

Երևանի ավագանու ընտրությունները կարող են նշանակվել մայիսի 14-ին

PanARMENIAN.Net - Կառավարության փետրվարի 16-ի նիստի օրակարգում ընդգրկված հարցերից է Երևանի ավագանու հերթական ընտրություն նշանակելու մասին որոշման նախագիծը:

Երևանի ավագանու հերթական ընտրությունը նախատեսվում է նշանակել 2017-ի մայիսի 14-ին:

Հիմնավորման մեջ նշվում է, որ Երևանի ավագանու հերթական ընտրություն նշանակելու մաuին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածով սահմանված Երևանի ավագանու լիազորությունների ժամկետի ավարտման հանգամանքով և բխում է ՀՀ ընտրական օրենսգրքի 127-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջից:

Նիստում հարցը ներկայացնելու է տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---