Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները հավանաբար կհանդիպեն Դուշանբեում

PanARMENIAN.Net - Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանի ու Իլհամ Ալիեւի հանդիպումը կարող է կայանալ Դուշանբեում հոկտեմբերին կայանալիք ԱՊՀ գագթնաժողովում: Այդ մասին հայտարարել է նախագահի մամլո քարտուղար Վիկտոր Սողոմոնյանը` պատասխանելով PanARMENIAN.Net ի թղթակցի հարցին: «Նախագահների հանդիպման հնարավորությունը կախված է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների այցից: Պետք է նշել նաեւ, որ «հենց այնպես» հանդիպելն իմաստ չունի»«-նշել է Սողոմոնյանը:



ԵԱՀԿ ՄԽ համանախագահների այցը տարածաշրջան սկսվում է սեպտեմբերի 15-ին, որի ընթացքում նրանք կայցելեն Երեւան, Ստեփանակերտ եւ Բաքու: Ռ.Քոչարյանի մամլո քարտուղարի խոսքերով, այցը կրում է զուտ աշխատանքային բնույթ: «Կշարունակվի աշխատանքն այն փաստաթղթի վրա, որն արդեն մշակվել է: Ոչ մի նոր բան չի նախատեսվում»,-ասել է նա:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---