Ադրբեջանական զինուժը 60 և 82 մմ ականանետեր է կիրառել

Ադրբեջանական զինուժը 60 և 82 մմ ականանետեր է կիրառել

PanARMENIAN.Net - Փետրվարի 14-ին և լույս 15-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 45 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 600 կրակոց:

ԼՂՀ ՊՆ-ից հայտնում են, որ բացի հրաձգային զինատեսակներից, արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է 60 և 82 միլիմետրանոց ականանետեր՝ արձակելով 3 արկ:

ՊԲ առաջապահ զորամասերը հակառակորդի նախահարձակ գործողությունները ճնշելու համար դիմել են պաատսխան գործողությունների և շարունակել իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն:

Փետրվարի 13-ին և լույս 14-ի գիշերը իրադրությունը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում համեմատաբար հանգիստ է եղել: Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից խախտել է ավելի քան 35 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով մոտ 400 կրակոց:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---