Քուրդ գործիչ. Սիրիացի քրդերը չեն հանձնի իրենց հողերը Թուրքիայի հսկողությանը

Քուրդ գործիչ. Սիրիացի քրդերը չեն հանձնի իրենց հողերը Թուրքիայի հսկողությանը

PanARMENIAN.Net - Սիրիացի քրդերը չեն հանձնի իրենց տարածքները, այդ թվում Մանբիջ քաղաքը Անկարայի հսկողությանը, իսկ թուրքական գրոհների դեպքում իրենց պաշտպանվելու իրավունք են վերապահում: Այդ մասին հայտարարել է Քոբանիի քրդական կանտոնի կառավարության ղեկավար Անվար Մուսլիմը:

Ավելի վաղ Թուրքիայի նախագահը հայտարարել էր, որ Սիրիայի հյուսիսում թուրքական ԶՈւ կողմից իրականացվող «Եփրատի վահան» գործողությունը չի ավարտվի Ալ Բաբի գրավումով` թիրախ կդառնան Մանբիջն ու Ռաքքան:

«Մենք Թուրքիային դիտարկում ենք որպես զավթիչ, վաղ թե ուշ նրանք ստիպված կլինեն հեռանալ Սիրիայից»,-ասել է նա, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ըստ նրա, «այժմ թուրքերի և սիրիացի քրդերի միջև բախումներ չկան, բայց երբեմն նրանք սադրանքների են դիմում, գնդակոծում են մեր տարածքը: Մենք պաշտպանվելու իրավունք ունենք»,-ասել է Մուսլիմը:

«Էրդողանը փաստացի փոխանակում է արել` Հալեպը փոխելով այս տարածքի հետ: Բայց մենք պայքարելու ենք մեր հողի համար»,-ասել է սիրիացի քրդերի ներկայացուցիչը:

Ավելի վաղ Անկարան հայտարարել էր, որ ռազմական գործողության նպատակներից մեկն է ստիպել քրդերին հեռանալ Մանբիջից, որը նրանք գրավել են 2016-ի ամռանը` ազատագրելով ԻՊ-ից:

Թուրքական հատուկ նշանակության ուժերն օգոստոսի 24-ի առավոտյան մտել են Սիրիայի տարածք՝ «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայիններից հյուսիսային Ջերաբլուս քաղաքի ազատագրման գործողության շրջանակներում: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ սիրիացի քրդերի ինքնապաշտպանական ջոկատների մարտիկները 7 գյուղ են գրավել Սիրիայի հյուսիսում գտնվող Ջարաբլուս քաղաքի մատույցներում` չնայած Անկարայի այդ շրջանից հեռանալու պահանջին: Թուրքական զինուժը պահանջել էր քրդերի ինքնապաշտպանական ուժերից հեռանալ այդ շրջանից «Եփրատի վահանը» գործողության մեկնարկից առաջ:

Անկարան մտադիր է «Եփրատի վահան» գործողության շրջանակում 45 կմ խորությամբ անվտանգության գոտի ստեղծել Սիրիայի հյուսիսում: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Իշիկը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---