14 սեպտեմբերի 2007 - 14:04 AMT
Ռոբերտ Քոչարյանն որպես իր հետնորդ տեսնում է միայն Սերժ Սարգսյանին
Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանից բացի, երկրում չկա այլ քաղաքական գործիչ, որը կարող է դառնալ երկրի նախագահ: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի նախագահի մամլո քարտուղար Վիկտոր Սողոմոնյանը: Նրա խոսքերով, Ռ.Քոչարյանի դիրքորոշումն այդ հարցում չի փոխվել եւ չի փոխվի մինչեւ նախագահական ընտրությունները: «Ռոբերտ Քոչարյանն արդեն բազմիցս հայտարարել է տարբեր հարցազրույցներում, որ այդ պաշտոնում տեսնում է միայն Սերժ Սարգսյանին»,-ասել է նա:

Անդրադառնալով ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի թեկնածության հնարավոր առաջադրմանը` Սողոմոնյանը նկատել է, որ Տեր-Պետրոսյանն ունի այդ սահմանադրական իրավունքը: